Սեւ ծովում վթարի ենթարկված հայկական ինքնաթիռում զոհված Ռուսաստանի քաղաքացիների ընտանիքները 100 հազարական ռուբլի կստանան: Այդ մասին կարգադրություն է ստորագրել Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Ֆրադկովը:
Ինչպես այսօր հաղորդում է ԻՏԱՌ-֊ՏԱՍՍ-֊ը, անհրաժեշտ գումարը կհատկացվի կառավարության պահուստային ֆոնդից:
Մայիսի լույս 3-ի գիշերը Սոչիի օդանավակայում վայրէջք կատարելիս Սեւ ծովն ընկած «Արմավիա» ընկերության A320 օդանավի զոհված ուղեւորներից գրեթե բոլոր Ռուսաստանի քաղաքացիները հայազգի էին:
Հայաստանի կառավարությունը ավիավթարի զոհերից յուրաքանչյուրի հարազատներին արդեն վճարել է 3,3 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամ: