Մատչելիության հղումներ

Ուկրաինան եւ Վրաստանը քննադատել են ԱՊՀ-֊ն


Ուկրաինան եւ Վրաստանը այսօր կրկին քննադատել են ԱՊՀ֊-ն, սակայն չեն հայտարարել այդ կազմակերպությունից դուրս գալու մասին:

Ուկրաինայի փոխվարչապետ Յուրի Մելնիկը, ելույթ ունենալով Դուշանբեում այսօր ավարտված ԱՊՀ երկրների վարչապետերի հավաքում, կոչ է արել բարեփոխել ԱՊՀ-֊ն, բայց հայտնել է, որ ԱՊՀ֊-ից դուրս գալու հարցը իր երկրի օրակարգում չէ:

Վրաստանի պետնախարար Գեորգի Բարամիձեն ասել է, որ նախագահ Միխեիլ Սահակաշվիլին հանձնարարել է կառավարությանը պարզել ԱՊՀ֊-ում մնալու նպատակահարմարությունը, սակայն որեւէ որոշում այդ հարցով դեռ չի կայացվել:

Մեկնաբանները նշում են, որ Ուկրաինան եւ Վրաստանը վարչապետերի հավաքին ներկայացված էին ոչ վարչապետերի մակարդակով:

Դուշանբեի հավաքին մասնակցում էր Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG