Մատչելիության հղումներ

Մինսկի խմբի համանախագահները հայտարարել են, որ փոխշահավետ համաձայնությունը հնարավոր է


«Ղարաբաղի հարցով բանակցություններն այն փուլում են, երբ փոխշահավետ համաձայնությունը հնարավոր է», - ասված է ԵԱՀԿ֊ Մինսկի խմբի համանախագահների՝ այսօր Բաքվում տարածած համատեղ հայտարարության մեջ:

«Մեր քննարկումները Բաքվում կառուցողական էին: Վաղը մենք մեկնում ենք Երեւան, որպեսզի նման քննարկումներ անցկացնենք նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ արտգործնախարար Վարդան Օսկանյանի հետ: Մենք Բաքվից հեռանում ենք հույսերով եւ առաջընթացի ակնկալիքով»,֊ - նշել են համանախագահները:

Փաստաթղթում, որն այսօր Բաքվում ընթերցել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը, նաեւ ասվում է. - «Հակամարտությունը կարող է կարգավորվել, կողմերը պետք է իրենց հանրությանը պատրաստեն խաղաղության, այլ ոչ թե պատերազմի»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG