Մատչելիության հղումներ

Ջորջ Բուշ. «ԱՄՆ-ը ցանկանում է խաղաղ ճանապարհով լուծել Իրանի միջուկային խնդիրը»


ԱՄՆ-֊ի նախագահ Ջորջ Բուշը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները ձգտում է խաղաղ ճանապարհով լուծել Իրանի միջուկային խնդիրը:

Սակայն, ինչպես այսօր նշում են լրատվամիջոցները, ԱՄՆ-֊ի առաջնորդը միանշանակ պատասխան չի տվել այն հարցին, թե արդյո՞ք Իրանի միջուկային խնդիրը ռազմական լուծում ունի:

Միաժամանակ այսօր «Վաշինգտոն փոստ» թերթը գրում է, որ Իրանի ղեկավարությունը մի շարք միջնորդների միջոցով փորձում է անմիջական երկխոսության համաձայնություն ստանալ ԱՄՆ-֊ից՝ միջուկային ծրագրի հետ կապված հարցերը քննարկելու նպատակով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG