Մատչելիության հղումներ

ՎՈւԱՄ-ը վերակազմավորվեց միջազգային կազմակերպության


Այսօր Կիեւում տեղի է ունեցել ՎՈւԱՄ (Վրաստան, Ուկրաինա, Ադրբեջան, Մոլդովա) կազմակերպության գագաթնաժողովը, որտեղ պաշտոնապես հայտարարվել է կառույցը միջազգային կազմակերպության՝ «Ժողովրդավարության եւ զարգացման կազմակերպություն – ՎՈւԱՄ» վերակազմավորելու մասին:

ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, ստորագրված հռչակագրում ամրագրված են կազմակերպության նպատակները եւ հաստատված է անդամ պետությունների պատրաստակամությունը՝ սերտացնել հարաբերությունները Եվրամիության եւ ՆԱՏՕ-ի հետ:

Վրաստանի, Ուկրաինայի, Ադրբեջանի եւ Մոլդովայի նախագահները ստորագրել են նաեւ ազատ առեւտրի գոտու ստեղծման մասին հուշագիր:

«Մենք երկար ճանապարհ ենք անցել եւ այսօր կարող ենք հայտարարել ազատ առեւտրի գոտու ստեղծման մասին: Հաջորդ փուլը սահմանապահ եւ մաքսային ծառայությունների միասնականացումն է: Սա ճանապարհ է դեպի լիարժեք եվրոպական ինտեգրում», - ըստ ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի, համատեղ ասուլիսում հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յուշչենկոն:

«ՎՈւԱՄ անդամ պետությունների հարաբերություններում գերիշխողը լինելու է էներգետիկ գործոնը», - «Թրենդ»-ի փոխանցմամբ, գագաթնաժողովում կարծիք է հայտնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG