Մատչելիության հղումներ

Կարել դե Գուխտ. «Չեմ հուսահատվել, բայց լավատես էլ չեմ»


«Ես չեմ հուսահատվել, բայց նաեւ չէի ասի, թե լավատես եմ: Դա կախված է երկու կողմերից՝ Հայաստանից ու Ադրբեջանից, նրանք պետք է գան համաձայնության: Մենք կարող ենք փորձել աջակցել, բայց նրանք պետք է իրենք գան համաձայնության», - «Ազատություն» ռադիոկայանի բացառիկ հարցազրույցում հայտարարել է ԵԱՀԿ գործող նախագահ, Բելգիայի արտգործնախարար Կարել դե Գուխտը:

ԵԱՀԿ գործող նախագահը, ով մասնակցում է Պրահայում տեղի ունեցող ԵԱՀԿ Տնտեսական համաժողովին, նաեւ նշում է, որ սառեցված հակամարտությունների լուծմանը շատ հաճախ խանգարում են իրավիճակը բարդացնող այլ, հարակից հանգամանքներ:

«Lեռնային Ղարաբաղի սառեցված հակամարտության բաղադրիչներից մեկը Թուրքիայի հետ սահմանի փակ լինելն է, ինչն ավելի է բարդացնում խնդիրը», - ասաց նա:

Ինչ վերաբերում է ղարաբաղյան խնդրի լուծման հեռանկարներին, Կարել դե Գուխտն, այնուամենայնիվ, խորհուրդ է տալիս լավատես լինել. - «Եթե լավատես չես՝ քաղաքականությունը քո տեղը չէ»:


Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG