Մատչելիության հղումներ

Հասմիկ Պողոսյանը նշանակվել է Հայաստանի մշակույթի նախարար


Այսօր Հայաստանի նախագահը մշակույթի նախարար է նշանակել Արտասահմանյան երկրների հետ մշակութային համագործակցության հայկական միության խորհրդի նախագահ Հասմիկ Պողոսյանին՝ այդ պաշտոնից ազատելով իշխող կոալիցիայից դուրս եկած «Օրինաց երկիր» կուսակցության աջակցած նախարար Գեւորգ Գեւորգյանին:

Ինչպես տեղեկացնում է նախագահի մամլո ծառայությունը, Հասմիկ Պողոսյանը 1986 թվականից տարբեր պաշտոններում աշխատել է վերոհիշյալ միությունում: Այսօր նա փոխանցել է «Ազատություն» ռադիոկայանին, որ նախարարի պաշտոնն իրեն առաջարկել է Միավորված աշխատանքային կուսակցությունը (ՄԱԿ), ինչից կարելի է ենթադրել, որ մշակույթի նախարարի պաշտոնը, որը կոալիցիայի հուշագրով վերապահված էր «Օրինաց երկիր»-֊ին, այժմ տրամադրված է ՄԱԿ֊-ին:

Հասմիկ Պողոսյանի հայրը՝ Ստեփան Պողոսյանը խորհրդային տարիներին երկար ժամանակ գլխավորել է Հեռուստառադիոյի պետական կոմիտեն եւ «Արմենպրես» պետական լրատվական գործակալությունը:


Գայանե Դանիելյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG