Մատչելիության հղումներ

Գուրգեն Արսենյանի կուսակցությունը՝ գործադիր իշխանությունում


Գուրգեն Արսենյանի գլխավորած Միավորված աշխատանքային կուսակցության (ՄԱԿ) անդամները այսօր գործադիր իշխանության մաս կազմեցին:

Ինչպես հաղորդում է կառավարության մամլո ծառայությունը, Հայաստանի վարչապետի որոշումներով ՄԱԿ-֊ի երեք անդամներ նշանակվել են աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ, Շիրակի եւ Լոռու փոխմարզպետների պաշտոններում:

Ըստ «Ազատություն» ռադիոկայանի աղբյուրների, Հայաստանի խորհրդարանի պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ՄԱԿ֊-ն առաջարկելու է իր խմբակցության անդամ Արթուր Պետրոսյանի թեկնածությունը:

Արթուր Պետրոսյանը աշխատել է ներքին գործերի նախարարության եւ հարկային պետական տեսչության համակարգում, 1999֊-2003 թվականներին եղել է խորհրդարանի խոսնակի խորհրդական, իսկ 1995֊-1998 թվականներին ապրել է Բուլղարիայում:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG