Մատչելիության հղումներ

Իգոր Լեւիտին. «Հնարավոր է, որ «սեւ արկղերը» չգտնվեն»


Ռուսաստանի տրանսպորտի նախարար Իգոր Լեւիտինը երեկ հայտարարել է, որ Սեւ ծովում վթարի ենթարկված հայկական ինքնաթիռի «սեւ արկղերը» կարող են չգտնվել:

Նա փաստել է, որ ազդանշաններ արձակող ռադիոփարոսների տեղը հայտնի է, սակայն ուժգին հարվածի հետեւանքով դրանք կարող են պոկված լինել ինքնագրանցող սարքերից:

Մինչ Սեւ ծովում շարունակվում են «սեւ արկղերի» որոնումները, ռուս պաշտոնյաները զգուշացնում են, որ դրանք կարող է ընկղմված լինեն տիղմի մեջ:

«Չի բացառվում, որ արկղերը տիղմի մեջ են», - ԻՏԱՌ֊-ՏԱՍՍ֊-ին ասել է որոնման աշխատանքները համակարգող պաշտոնյաներից մեկը: - «Եթե ծովի հատակի զննումը արդյունք չտա, ստորջրյա աշխատանքները կվերակողմնորոշվեն, եւ որոնումները կշարունակվեն տիղմի մեջ, ինչը էապես կդժվարացնի աշխատանքը»:

Ենթադրվում է, որ «սեւ արկղերը» գտնվում են մոտ 500 մետր խորության վրա:

A320 հայկական ինքնաթիռի վթարի հետեւանքով զոհվել է113 մարդ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG