Մատչելիության հղումներ

Վարչապետն ազատում է ՕԵԿ-֊ականներին


Այսօր Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանը պաշտոններից ազատել է մի շարք փոխնախարարների եւ փոխմարզպետների, որոնք ներկայացնում են «Օրինաց երկիր» կուսակցությունը, որն օրերս հայտարարել է իշխող կոալիցիայից դուրս գալու մասին:

Պաշտոններից ազատվել են տարածքային կառավարման փոխնախարար Գագիկ Ասլանյանը, էներգետիկայի փոխնախարար Հրաչյա Մուսայելյանը, Տավուշի եւ Արագածոտնի փոխմարզպետներ Վահե Վարդապետյանը եւ Հրաչիկ Խաչատրյանը:

Վարչապետի որոշումով պաշտոնից ազատվել է նաեւ կրթության եւ գիտության նախարարի տեղակալ Արտակ Սահրադյանը, որը, սակայն, ինչպես «Ազատություն» ռադիոկայանին հայտնեցին «Օրինաց երկիր»-֊ի գրասենյակում, այդ կուսակցության անդամ չէ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG