Մատչելիության հղումներ

Թուրք պատգամավորը առաջարկել է պատիժ սահմանել «Ֆրանսիայի կողմից իրականացված ալժիրցիների ցեղասպանությունը հերքելու համար»


Թուրքիայի խորհրդարանի անդամներից մեկը առաջարկել է մի օրինագիծ, որով պատիժ է սահմանվում «Ֆրանսիայի կողմից իրականացված ալժիրցիների ցեղասպանությունը հերքելու համար»:

Թուրքիայի իշխող կուսակցությունը ներկայացնող պատգամավոր Մահմութ Քոչաքը առաջարկել է մայիսի 8֊-ը հռչակել «Ալժիրցիների դեմ իրականացված ցեղասպանության օր»: Այդ օրինագծի համաձայն՝ յուրաքանչյուր ոք, ով կհերքի «Ֆրանսիայի կողմից իրականացված ալժիրցիների ցեղասպանությունը», կարող է ազատազրկվել եւ տուգանվել` 100 հազար թուրքական լիրա (մոտ 70 հազար դոլար):

«Ասոշիեյթեդ փրես»-֊ը փաստում է, որ առաջարկը անմիջականորեն կապված է այսօր Ֆրանսիայի խորհրդարանում հետաձգված օրինագծի հետ, որով պատիժ է նախատեսվում Հայոց ցեղասպանությունը հերքելու համար:

Վերջերս Ալժիրի նախագահ Աբդելազիզ Բուտեֆլիկան հայտարարել էր, որ Ֆրանսիայի կողմից Ալժիրի գաղութացումը գենոցիդի մի տեսակ էր: Ֆրանսիայի արտգործնախարարությունը հորդորեց Ալժիրի ղեկավարին «չչարաշահել նման տերմինները»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG