Մատչելիության հղումներ

Ախալքալակի ռազմակայանից զինվորական տեխնիկայով բեռնված շարասյունը հասել է Հայաստանի սահմանին


Զինվորական տեխնիկայով բեռնված ավտոշարասյունը Ախալքալակի ռուսական ռազմակայանից այսօր առավոտյան շարժվել է դեպի Հայաստան:

Ինչպես «Ասոշիեյթեդ Փրես» գործակալությանն ասել է Հարավային Կովկասում ռուսաստանյան զորքերի հրամանատարի տեղակալ Վլադիմիր Կուպարաձեն, 10 բեռնատարները, մեկ զրահամեքենայի եւ Վրաստանի ռազմական ոստիկանության ներկայացուցիչների ուղեկցությամբ, արդեն հասել են Հայաստանի սահմանին: Զինվորական տեխնիկան հասցվելու է Գյումրիի ռուսական ռազմակայան:

Ախալքալակի ռազմակայանից տեխնիկայի դուրս բերումը սկսվել է այս շաբաթասկզբին. գնացքով Ռուսաստան են տեղափոխվել տանկեր եւ այլ սպառազինություն:

Ըստ Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ անցած տարի ձեռք բերված համաձայնության, Ախալքալակի ռազմակայանը ամբողջությամբ դուրս կբերվի մինչեւ 2007 թվականի ընթացքում, իսկ Բաթումիի ռազմակայանը` մինչեւ 2008-ի տարեվերջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG