Մատչելիության հղումներ

Ռուսաստանցի հայ երիտասարդները քննարկում են հայաստանյան իրադարձությունները


Այսօր Ռուսաստանի հասարակական կենտրոնում տեղի է ունենալու «Քաղաքականությունը եւ Ռուսաստանի հայ երիտասարդությունը» թեմայով սեմինար, որի կազմակերպիչներն են Մոսկվայի հայ երիտասարդների «Միտք» եւ «Հայ-ռուսական համագործակցություն» կազմակերպությունները:

«Սեմինարի նպատակն է՝ ներգրավել Ռուսաստանի հայ երիտասարդներին հայաստանյան ներքաղաքական իրադարձությունների քննարկմանը: Իսկապես կարեւոր է, որ, օրինակ, Մոսկվայում ապրող հայ երիտասարդները ոչ միայն տեղյակ լինեն, թե ինչ է կատարվում Հայաստանում, այլեւ քննարկեն հայաստանյան անցուդարձը», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց «Հայ-ռուսական համագործակցություն» կազմակերպության նախագահ Յուրի Նավոյանը՝ ավելացնելով, թե հրավիրված են նաեւ ռուսաստանյան տարբեր հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:


Ազա Բաբայան, Մոսկվա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG