Մատչելիության հղումներ

Ռադիկ Մարտիրոսյանը դարձավ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ


Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի ընդհանուր ժողովում այսօր ռադիոֆիզիկայի եւ էլեկտրոնիկայի ինստիտուտի տնօրեն, ԵՊՀ նախկին ռեկտոր, ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը ընտրվեց ԳԱԱ նախագահ։ Մարտիրոսյանը Էդուարդ Ղազարյանի եւ Լենսեր Աղալովյանի հետ պայքարում հաղթեց 46 «կողմ», 27 «դեմ» եւ 6 անվավեր ձայնով:

«Առաջին հերթին պետք է լավ ուսումնասիրենք, մոնիթորինգ անցկացնենք մեր գիտական կազմակերպություններում, թե ի՞նչ կարեւորագույն ուղղություններ են զարգանում: Դրանից հետո բոլոր կառույցները պետք է ծառայեցնենք այդ կարեւորագույն ուղղությունների զարգացմանը», - առաջիկա անելիքների մասին «Ազատություն» ռադիոկայանին ասաց ակադեմիայի նորընտիր նախագահը:

Ռադիկ Մարտիրոսյանը նաեւ նշեց, թե այդ ամենին համընթաց պետք է լուծում գտնեն այն խնդիրները, որոնք առկա են գիտության ասպարեզում՝ գիտության վարկի իջեցում, թերֆինանսավորում, սերնդափոխություն, գիտության ենթակառուցվածքի հնացում, ակադեմիայի նախագահության ներքին դեմոկրատացում:


Գայանե Դանիելյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG