Մատչելիության հղումներ

«Օրինաց երկիր»-ի նախկին անդամները նոր խումբ են ստեղծում


«Օրինաց երկիր» խմբակցությունից եւ կուսակցությունից վերջերս դուրս եկած պատգամավորներն Ազգային Ժողովում պատգամավորական խումբ են ստեղծում:

«Ազատություն» ռադիոկայանն այդ մասին տեղեկացավ պատգամավոր Մեխակ Մխիթարյանից, ով երկուշաբթի օրը «Օրինաց երկիր» խմբակցությունից դուրս գալու տասներորդ դիմումն էր ներկայացրել: Մխիթարյանն ասաց, որ նոր խումբը ստեղծվելու է ՕԵԿ-֊ից դուրս եկած պատգամավորների շրջանակներում, իսկ խմբի անվան հարցը դեռեւս քննարկվում է:

Խումբը ստեղծելու մասին դիմումը պաշտոնապես կներկայացվի Ազգային Ժողովի՝ երկուշաբթի օրը բացվող քառօրյայում: ՕԵԿ խմբակցությունից պատգամավորների դուրս գալը պաշտոնապես նույնպես կհրապարակվի նույն քառօրյայում:

Ազգային Ժողովում պատգամավորական խումբ ստեղծելու համար անհրաժեշտ է առնվազն 10 պատգամավորի միավորում:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG