Մատչելիության հղումներ

Պիտեր Սեմնեբի. «Հարավային Կովկասի պետությունները շարժվում են տարբեր ուղղություններով»


Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին «Նեզավիսիմայա գազետա»-ի հարցազրույցում այսօր կարծիք է հայտնել, թե տարածաշրջանի երեք պետությունները շարժվում են տարբեր ուղղություններով:

«Վրաստանը հստակ կողմնորոշվում է դեպի Եվրամիություն եւ Արեւմուտք ընդհանրապես: Հայաստանը տարբերվում է նրանով, որ դեռեւս գտնվում է իր շուրջ ստեղծված մեկուսացման մթնոլորտի ազդեցության տակ՝ դրանից բխող բոլոր հետեւանքներով: Ադրբեջանը վարում է բավական հավասարակշռված քաղաքականություն գործընկերների եւ հարեւանների հետ հարաբերություններում», - ասել է Սեմնեբին:

«Բացի այդ, Վրաստանը եւ Հայաստանը հատուկ խնդիրներ ունեն «մեծ հարեւանների», Վրաստանը՝ Ռուսաստանի, իսկ Հայաստանը՝ Թուրքիայի հետ», - նշել է Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչը:

Պատասխանելով հակամարտության գոտիներում ՆԱՏՕ-ի խաղաղապահ ուժերի տեղակայման հնարավորության մասին հարցին, Պիտեր Սեմնեբին ասել է. - «ՆԱՏՕ-ի մասին խոսել չեմ կարող: Ինչ վերաբերում է Եվրամիությանը, նման տարբերակը հնարավոր է, սակայն դա բազում հնարավորություններից միայն մեկն է»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG