Մատչելիության հղումներ

Սանկտ-Պետերբուրգի հայկական եկեղեցին


Եկեղեցու քահանա, Սանկտ-Պետերբուրգի հայոց համայնքի հոգեւոր հովիվ Սարգիս քահանա Չումփուրյանը նշում է, որ վերջին շրջանում եկեղեցի ավելի հաճախ են այցելում երիտասարդները: «Դա, երեւի, պայմանավորված է եկեղեցու գործունեությամբ, քանի որ եկեղեցին էլ, իր հերթին, ուշադրության կենտրոնում է պահում հատկապես երիտասարդներին, ամեն տարվա վերջին միջոցառումներ կազմակերպում հատուկ երիտասարդների համար», - ասում է եկեղեցու քահանան:

Եկեղեցին մեծ ուշադրություն է դարձնում հայության տոնական եւ սգո օրերին: «Նման միջոցառումները կարեւոր են մեզ համար, քանի որ այդ օրերին միավորվում է Պետերբուրգի ողջ հայությունը», - ավելացրեց Սարգիս քահանա Չումփուրյանը:

Անցած տարի եկեղեցին երիտասարդության հետ համատեղ կազմակերպել էր հանրահավաք՝ նվիրված Եղեռնի զոհերի հիշատակին: Դրան մասնակցել են նաեւ Ռուսաստանի իշխանությունների ներկայացուցիչները:

Էրիկ Ղազարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG