Մատչելիության հղումներ

Վարդան Օսկանյան. «Ղարաբաղյան կարգավորման գործընթացը չեմ կապում ներքաղաքական զարգացումների հետ»


Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանն այսօր կարծիք է հայտնել, որ ղարաբաղյան կարգավորման գործընթացը կապված չէ Հայաստանի ներքաղաքական զարգացումների հետ:

Խոսելով բանակցային գործընթացի մասին, Վարդան Օսկանյանն ասաց. - «Միանշանակ դիրքորոշում չի լինի՝ ցանկացած բան, որը դրվում է սեղանին, ունի եւ դրական, եւ բացասական պահեր: Բանակցությունների արդյունքում դա պետք է հղկվի: Նայած մյուս կողմը ի՞նչ կընդունի, ինչ չի ընդունի, այդպես մենք կփորձենք տեսակետները մոտեցնել, եթե հնարավոր լինի»:

Միաժամանակ նա փաստել է, որ «եթե սկզբունքային հարցերի շուրջ կողմերի դիրքորոշումներն ամրագրվեն, կարող են լինել որոշակի դրսեւորումներ»:

Նախարարը հույս է հայտնել, որ եթե Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների այս շաբաթ կայանալիք հանդիպումը Ստրասբուրգում «նորմալ ընթանա եւ Մինսկի խմբի համանախագահների այցը տարածաշրջան դրական արդյունք տա, երկու երկրների նախագահները կարող են հանդիպել»:

Վարդան Օսկանյանը հայտնել է, որ ԵԱՀԿ֊ Մինսկի խմբի համանախագահները Երեւան կժամանեն, հավանաբար, մայիսի 25-֊26֊ին:


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG