Մատչելիության հղումներ

Բուշը մտադիր է զորքեր տեղակայել Մեքսիկայի հետ սահմանին


ԱՄՆ-֊ի նախագահ Ջորջ Բուշը երեկ երեկոյան հայտնել է, թե մտադիր է 6000 զինվորական տեղակայել Մեքսիկայի հետ սահմանին՝ կանխելու համար անօրինական ներգաղթը:

Ինչպես հաղորդում են արեւմտյան գործակալությունները, զինվորականները մոտ 3000-֊կիլոմետրանոց ամերիկա֊-մեքսիկական սահմանին կտեղակայվեն հունիսի սկզբին:

Միայն անցած տարի ապօրինի մուտք գործելու համար ԱՄՆ-֊ում ձերբակալվել է 1,2 միլիոն մարդ: Նրանց 85 տոկոսը մեքսիկացիներ են: Միացյալ Նահանգներում այժմ բնակվում է մոտ 11 միլիոն անօրինական ներգաղթող, այդ թվում՝ Հայաստանից: Ջորջ Բուշը հանդես է գալիս այն առաջարկի օգտին, ըստ որի անօրինական ներգաղթողները կարող են քաղաքացիություն ստանալ, եթե որոշակի տուգանք եւ հետին թվով հարկեր մուծեն, ապացուցեն, որ մի քանի տարի շարունակ աշխատանք են ունեցել եւ հանցանք չեն գործել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG