Մատչելիության հղումներ

Ախալքալակից դուրս բերված տեխնիկան այսօր կհասնի Ռուսաստան


Ախալքալակի 62-րդ ռազմակայանից դուրս բերված ռուսաստանյան զրահատեխնիկայի առաջին խմբաքանակը այսօր երեկոյան կհատի Ռուսաստանի սահմանը: Շարժակազմը Ջավախքից դուրս բերվեց առանց միջադեպերի:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց Վրաստանի խորհրդարանի հայազգի պատգամավոր Մելիք Ռայիսյանը՝ երկուշաբթի օրը ռուսաստանյան տեխնիկայի անցումը Ադրբեջանի տարածքով ապահովող ադրբեջանցի զինվորականներից մեկը վրացական հեռուստատեսության եթերում հայտարարել է, թե իրենք «պատրաստ են Ախալքալակում գտնվող ողջ զրահատեխնիկան անվճար տեղափոխել Ռուսաստան՝ միայն թե տանկերն ու զրահամեքենաները չհայտնվեն Հայաստանի տարածքում»:

Մայիսի 18-ին ավտոմեքենաների շարասյունը Ախալքալակի ռազմակայանի սպառազինության մի մասը տեղափոխել է Գյումրի:


Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG