Մատչելիության հղումներ

Հայկական ինքնաթիռի վթարի պատճառները հետաքննող հանձնաժողովը հրավիրել է վրացի դիսպետչերներին


Վաղը Սոչիում կկայանա հայկական ինթնաթիռի վթարի պատճառները հետաքննող հանձնաժողովի նիստը, որին հրավիրված են նաեւ վրացի երկու դիսպետչերներ: Այդ մասին այսօր «Կովկասպրես» գործակալությանը հայտնել են «Վրացաերոնավիգացիա» գործակալությունում:

Վրացի դիսպետչերները վերահսկել են Սեւ ծովում վթարի ենթարկված A320 ինքնաթիռի թռիչթի 90 տոկոսը:

Այսօր վրացի դիսպետչերներին Ռուսաստանի վիզաներ կտրամադրվեն, եթե նրանք որոշեն մասնակցել վաղը Սոչիում կայանալիք նիստին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG