Մատչելիության հղումներ

«Սեւ արկղեր»-ի բարձրացման աշխատանքները կարող են սկսվել վաղը


Սոչիի մոտակայքում մայիսի սկզբին վթարի ենթարկված հայկական ինքնաթիռի «սեւ արկղեր»-ի բարձրացման աշխատանքները կարող են սկսվել վաղն առավոտյան, եթե եղանակը լավ լինի, իսկ տեխնիկան՝ սարքին: Այդ մասին ԻՏԱՌ-֊ՏԱՍՍ֊-ին այսօր հայտնել են օպերատիվ շտաբում:

Այժմ Սոչիում նախապատրաստական աշխատանքներ են տարվում որոնողական աշխատանքների երրորդ եւ վերջին փուլից առաջ: Այդ նպատակով Սոչի են հասցվել «Թայգեր» եւ «ՏՌ֊-1000» ավտոմատ սարքերը, որոնք աշխատելու են ծովի հատակում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG