Կրթական ծրագրերը մասամբ համաձայնեցվում են Հայաստանի կրթության եւ գիտության նախարարության հետ: Կիրակնօրյա դպրոցի տնօրեն Աստղիկ Քոչարյանը «Մաքս Լիբերթի» ռադիոկայանին ասաց, որ դպրոցը ոչ միայն աշակերտներին տալիս է կրթություն, այլեւ հնարավորություն է ընձեռում մասնակցել մի շարք մշակութային միջոցառումների: Դպրոցում գործում է ասմունքի դպրոց եւ պարային համույթ:
«Դպրոցը ամուր կապեր է պահպանում Հայաստանի հետ, գրեթե ամեն տարի կիրակնօրյա դպրոցի մի քանի աշակերտներ գալիս են Հայաստան, մասնակցում տարբեր մշակութային միջոցառումների: «Նաիրի» պարի համույթն, օրինակ, մասնակցում է «Մեկ ազգ՝ մեկ մշակույթ» փառատոնին», - ասում է Աստղիկ Քոչարյանը: Դպրոցի համույթները մասնակցում են նաեւ Ռուսաստանում իրականացվող միջոցառումներին:
Իհարկե, դպրոցը նաեւ խնդիրներ ունի: Շատերն են ցանկանում հաճախել կիրակնօրյա դպրոց, սակայն դիմումները հաճախ մնում են անպատասխան, քանի որ շենքային պայմանները թույլ չեն տալիս երկու հարյուրից ավելի աշակերտ տեղավորել: Սակայն այս խնդիրը, կարծես թե, լուծվում է: Շուտով Սանկտ֊-Պետերբուրգի ռուսական դպրոցներից մեկը հայկական թեքում կունենա:
Էրիկ Ղազարյան