Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը հինգշաբթի ուշ երեկոյան, մեկնաբանելով «Օրինաց երկիր» կուսակցության որոշումը կոալիցիայի կազմից դուրս գալու մասին, «Ազատություն» ռադիոկայանին ասաց, թե ուզում է «խուսափել գնահատաններ տալուց»՝ այդուհանդերձ ավելացնելով. - «Կարծում եմ, առաջիկա գործընթացները խորհրդարանում կարգավորելի կլինեն»:
Հարցին, թե կփորձի՞ արդյոք ՀՀԿ-ն զբաղեցնել խորհրդարանի խոսնակի պաշտոնը, Սահակյանը պատասխանեց, թե առայժմ «շատ դժվար է ասել». - «Համենայն դեպս, վճռական դերակատարում կունենա Հանրապետականը»:
Հրաչ Մելքումյան