Մատչելիության հղումներ

Վազգեն Մանուկյան. «Տարաձայնությունների դեպքում դուրս են գալիս կառավարությունից, բայց դուրս չեն գալիս Ազգային ժողովի նախագահի պաշտոնից»


Ընդդիմադիր պատգամավոր, ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը ասաց, որ «Օրինաց երկիր»-ի՝ կոալիցիայից դուրս գալը «դեմոկրատական երկրում նորմալ երեւույթ կլիներ, ուղղակի՝ ուշացած»:

«Բայց մեր նման երկրում դա ոչ թե քաղաքական, գաղափարական տարբերությունների արդյունք է, այլ այն, որ արհեստական ձեւով ստեղծվում են կուսակցություններ եւ արհեստական ձեւով իշխանությունների կողմից կարողանում են քանդվել այդ կուսակցությունները», - հավելեց Վազգեն Մանուկյանը:

Անդրադառնալով Արթուր Բաղդասարյանի՝ այսօր սպասվող հրաժարականին, ԱԺՄ նախագահը ասաց. - «Մի ժամանակ էլ [Կոմունիստական կուսակցության] Կենտկոմի պլենումով մեկին կամ մի խմբավորում հանում էին իրենց շարքերից»:

«Այսպիսի դեպքերում ընդհանրապես, եթե մենք ապրենք դեմոկրատական պետությունում, տարաձայնությունների դեպքում դուրս են գալիս կառավարությունից, բայց դուրս չեն գալիս Ազգային ժողովի նախագահի պաշտոնից», - եզրափակեց Վազգեն Մանուկյանը:


Հրաչ Մելքումյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG