Մատչելիության հղումներ

Ջուդի Բեյդի՝ Նյու Յորքի «սեւ սոխակը»


Երգն ու երաժշտությունը Ջուդիին ուղեկցել են մանկուց, դեռ այն ժամանակից, երբ նա տարբեր ոճերի երաժշտություն էր լսում եւ հոգեւոր երգեր երգում եկեղեցում: Ջուդին, սակայն, ջազային երգչուհու կարիերայի մասին այդ ժամանակ չէր մտածում: Բացի լավ ձայնից, բնությունը նրան օժտել էր նաեւ գրելու տաղանդով, այնպես որ, երբ եկավ կյանքի ուղի ընտրելու ժամանակը, Ջուդին ընդունվեց տեղի համալսարանի բանասիրական ֆակուլտետը:

Նույն համալսարանում կար նաեւ ջազային երաժշտության ֆակուլտետ, որտեղ հաճախ էին կազմակերպվում դասընթացներ հայտնի երաժիշտների՝ մասնավորապես, Բոբի Մքֆերիի մասնակցությամբ: Հանդիպումը Բոբի Մքֆերիի հետ շրջադարձային է դառնում Ջուդիի կյանքում:

«Բոբի Մքֆերիի համերգ-֊դասընթացի ժամանակ, որին ես ներկա էի, այնպես ստացվեց, որ Բոբին երգել էր տալիս միայն արական սեռի ներկայացուցիչներին: Ես ասացի նրան. - «Դուք խնդի՞ր ունեք կանանց հետ, ինչո՞ւ նրանց էլ չեք հրավիրում»: Նա մոտեցավ ինձ, հարցրեց իմ անունը եւ սկսեց երգ հորինել իմ անվան հետ կապված, հետո խոսափողը փոխանցեց ինձ եւ ստիպեց շարունակել երգը: Ես սկսեցի երգել եւ նա հավանեց իմ ձայնը: Համերգից հետո նա ինձ խորհուրդ տվեց հեռանալ այն քաղաքից, որտեղ ես սովորում էի, եւ գնալ Նյու Յորք կամ Լոս Անջելես՝ կատարելագործելու իմ արվեստը», - պատմում է Ջուդին:

Երկու տարի անց նա հստակ որոշում է կայացնում եւ տեղափոխվում է Նյու Յորք:

2003 թվականին լույս տեսավ Ջուդի Բեյդիի առաջին սկավառակը, որը կոչվում էր Bleackbird («Սեւ թռչուն»): Երգչուհին սկավառակի անունը բացատրում է հետեւյալ կերպ. - «Ես երգիչ եմ եւ աֆրոամերիկացի, ես երգող սեւ թռչուն եմ, սեւ սոխակ»:


Տաթեւիկ Լազարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG