Մատչելիության հղումներ

Երիտասարդ արվեստագետների ցուցահանդեսը նվիրվում է ավիավթարի զոհերի հիշատակին


Այսօր Երեւանում կբացվի «113» խորագիրը կրող ցուցահանդեսը, որը նվիրված է մայիսի լույս 3-ի գիշերը Սոչիի մոտ վթարի ենթարկված հայկական օդանավի 113 զոհերի հիշատակին: Կցուցադրվեն Երեւանի Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանի ուսանողների լավագույն աշխատանքները:

«Մենք որոշեցին 113 գեղանկարչական աշխատանքների եւ քանդակներ նվիրել ավիավթարի մեր 113 զոհերի հիշատակին՝ միաժամանակ կազմակերպելով վաճառք եւ վաճառքի հասույթը փոխանցելով հայտնի [զոհերի ընտանիքներին օգնելու նպատակով բացված] հաշվեհամարներից մեկի վրա», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց ցուցահանդեսի կազմակերպիչ՝ «Հայարտ» մշակութային միության տնօրեն Ռիտա Շառոյանը:


Գայանե Դանիելյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG