Մատչելիության հղումներ

Ռո Մու-Հյուն. «Ադրբեջանը փայլուն ապագա ունի»


Կորեայի նախագահ Ռո Մու-Հյունը Բաքվում հայտարարել է, թե Կորեայի եւ Ադրբեջանի միջեւ համագործակցության հնարավորությունները մեծ են: «Բանակցությունների ընթացքում ես է'լ ավելի շատ համոզվեցի Ադրբեջանի փայլուն ապագայի մեջ», - ասել է Կորեայի նախագահը:

Կորեայի նախագահի եռօրյա պաշտոնական այցի շրջանակներում Իլհամ Ալիեւը եւ Ռո Մու-Հյունը Բաքվում ստորագրել են համագործակցության եւ երկկողմ կապերի մասին հայտարարություն, ինչպես նաեւ մի շարք հուշագրեր:

«Ստորագրված փաստաթղթերը ներառում են տնտեսական գործունեության բոլոր ոլորտները: Այսօր տեղի է ունենում Ադրբեջանի եւ Կորեայի գործարարների հանդիպումը, եւ հուսով եմ, դրա արդյունքներով կներկայացվեն կոնկրետ ծրագրեր եւ առաջարկներ», - ըստ «Թրենդ»-ի, փաստաթղթերի ստորագրման արարողությունից հետո հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը:

Նրա խոսքերով, Կորեայի նախագահի հետ այսօր կայացած բանակցությունների ընթացքում քննարկվել են քաղաքական, տնտեսական եւ մշակութային համագործակցությանն առնչվող հարցեր: «Համոզված եմ, որ մեր հարաբերությունները այս բանակցություններից հետո ավելի ինտենսիվորեն կզարգանան», - ասել է Իլհամ Ալիեւը:

«Կորեան մեծ ներուժ ունի Ադրբեջանի հետ հարաբերություններում, եւ մեր գործարարները պետք է օգտագործեն այդ հնարավորությունները: Մենք չենք հիասթափեցնի Ադրբեջանին», - ասել է Ռո Մու-Հյունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG