Մատչելիության հղումներ

Բուլղարիայի խորհրդարանը չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը


Բուլղարիայի խորհրդարանը չորեքշաբթի օրը մերժել է ծայրահեղական կուսակցություններից մեկի բանաձեւը, որը կոչ է անում ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

«Ֆրանսպրես»-ի փոխանցմամբ, Բուլղարիայի 240-տեղանոց խորհրդարանի նիստին մասնակցած 170 պատգամավորներից 81-ը՝ «դեմ», 56-ը «կողմ» են քվեարկել բանաձեւին: Ձեռնպահ է մնացել 33 պատգամավոր:

Ազգայնական ATAKA կուսակցությունը կոչ էր արել խորհրդարանին՝ ապրիլի 24-ը հայտարարել «Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման օր»:

Բանաձեւը, սակայն, մերժել է խորհրդարանում մեծամասնություն կազմող սոցիալիստների կողմից ստեղծված կոալիցիան, որի ներկայացուցիչները պնդել են, թե բանաձեւի ընդունման դեպքում կսրվեն հարաբերությունները Թուրքիայի հետ, ինչպես նաեւ լարվածություն կստեղծվի Բուլղարիայի երեք կուսակցությունների (որոնցից մեկը թուրք փոքրամասնության կուսակցությունն է) կազմավորած կոալիցիոն կառավարությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG