Մատչելիության հղումներ

Սամվել Դարբինյանը՝ Հայաստանի ֆուտբոլի հավաքականի մարզչի պաշտոնակատար


Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի հրամանով Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Սամվել Դարբինյանը:

Ինչպես չորեքշաբթի օրը հաղորդել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամլո ծառայությունը, Սամվել Դարբինյանը ազգային հավաքականը գլխավորել է նաեւ 1995-96 թվականներին:

Ըստ նույն աղբյուրի, մայիսի 12-ին Շվեյցարիայի Նիոն քաղաքում՝ ՈՒԵՖԱ-ի կենտրոնակայանում կհանդիպեն Հայաստանի եւ Ադրբեջանի պատվիրակությունները՝ ՈՒԵՖԱ-ի ղեկավարների մասնակցությամբ:

Հայաստանի եւ Ադրբեջանի հավաքականները հայտնվել են 2008 թվականի ֆուտբոլի առաջնության նույն խմբում եւ պետք է հանդիպեն հաջորդ տարվա աշնանը: Առայժմ հստակեցված չէ, թե որտեղ են տեղի ունենալու խաղերը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG