Մատչելիության հղումներ

Սահակաշվիլի՝ «Եվրոպայում սպասում են իսկական վրացական գինուն»


Այսօր Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին կառավարության նիստի ժամանակ ցուցադրեց մի քանի շիշ կեղծ վրացական գինիներ, որոնք բերել էր Իսպանիայից, Բուլղարիայից, Լիտվայից եւ Չեխիայից:

«Մինչ մեր գյուղատնտեսության նախարարության ղեկավարները եւ գինի արտադրող ընկերությունների մեծ մասը քնած են եւ չեն իրացնում իրենց արտադրանքը եվրոպական շուկայում, Բուլղարիայի, Իսպանիայի, Լիտվայի, Չեխիայի եւ այլ երկրների կեղծարարները վաճառում են իրենց արտադրանքը եվրոպական երկրների խանութներում եւ միլիոնավոր դոլարներ ստանում»,֊ - ասել է նախագահը:

«Արթնացեք եւ տարեք ձեր արտադրանքը Եվրոպա, այնտեղ սպասում են իսկական վրացական գինուն»,֊ - հորդորել է Սահակաշվիլին՝ հավելելով, թե «ցանկության դեպքում կարելի է առանց դժվարության Եվրոպա տանել այն արտադրանքը, որն առաջ արտահանվում էր Ռուսաստան»:

Ապրիլից Ռուսաստանը արգելել է վրացական գինիների վաճառքը իր տարածքում: Ըստ ԻՏԱՌ֊-ՏԱՍՍ-֊ի, մինչ այդ վրացական գինիների 80 տոկոսը արտահանվում էր Ռուսաստան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG