Վրաստանի նախագահի հանձնարարությամբ կառավարական հանձնաժողով է ստեղծվել ԱՊՀ֊-ի կազմում մնալու նպատակահարմարությունն ուսումնասիրելու համար: Հանձնաժողովը ղեկավարելու է Վրաստանի վարչապետը:
«ԱՊՀ-֊ում մնալու նպատակահարմարությունն արդեն ուսումնասիրվում է առանձին նախարարություններում եւ գերատեսչություններում, այդ թվում նաեւ արտգործնախարարությունում»,֊ - ասել է վարչապետ Զուրաբ Նողաիդելին: Նա հայտնել է, որ «հանրությունը պարբերաբար կտեղեկացվի հանձնաժողովի աշխատանքի մասին»:
Միեւնույն ժամանակ, ըստ ԻՏԱՌ-֊ՏԱՍՍ-֊ի, Ռուսաստանի Պետդումայի միջազգային հարցերի հանձնաժողովի ղեկավար Կոնստանտին Կոսաչյովն այսօր կարծիք է հայտնել, որ «Ռուսաստանի համար որեւէ աղետալի բան չի լինի, եթե Վրաստանը եւ Ուկրաինան դուրս գան ԱՊՀ-֊ի կազմից, սակայն դա կլինի նրանց սխալը»: