Մատչելիության հղումներ

Հայաստանի արտգործնախարարության խոսնակը նշանակվել է դեսպանորդ Ֆրանսիայում


Հայաստանի արտգործնախարարության մամուլի քարտուղար Համլետ Գասպարյանը այսօր նշանակվել է դեսպանորդ Ֆրանսիայում:

1999-֊2002 թվականներին նա պաշտոնավարել է Ֆրանսիայում որպես Հայաստանի դեսպանության խորհրդական: Ինչպես հաղորդում է արտգործնախարարության մամլո ծառայությունը, «իր այս գործուղման ընթացքում Համլետ Գասպարյանը մասնակցություն կբերի Ֆրանսիայում Հայաստանի տարվա անցկացմանը»:

Արտգործնախարարության մամուլի քարտուղարի պարտականությունները ժամանակավորապես դրվել են մամուլի եւ տեղեկատվության վարչության լրատվամիջոցների հետ կապի բաժնի վարիչ Վլադիմիր Կարապետյանի վրա:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG