Մատչելիության հղումներ

Սահակաշվիլիի խորհրդական կդառնա Էստոնիայի նախկին վարչապետը


Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի՝ բարեփոխումների հարցերով խորհրդական է դառնալու Էստոնիայի նախկին վարչապետ Մարտ Լաարը, ով այդ պարտականությունները կստանձնի մայիսի վերջին

«Իմ խնդիրն է՝ տարբեր բափեփոխումների իրականացման ընթացքում աջակցել Վրաստանի նախարարությունների գործունեության համակարգմանը», - ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, էստոնական թերթերից մեկի հարցազրույցում նշել է Լաարը:

Էստոնիայի «Իսամաալիյտ» ազգայնական-արմատական կուսակցության առաջնորդ Մարտ Լաարը Էստոնիայի կառավարությունը ղեկավարել է 1992-94 եւ 1999-2002 թվականներին:

Ի դեպ, այսօր երկօրյա պաշտոնական այցով Վրաստան է ժամանել Էստոնիայի նախագահ Առնոլդ Ռյուիտելը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG