Մատչելիության հղումներ

Էրդողանը հորդորել է ֆրանսիացի գործարարներին արձագանքել Հայոց ցեղասպանությունը հերքելու համար պատիժ սահմանող օրինագծին


Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը երեկ հանդիպել է ֆրանսիական մի շարք ընկերությունների ներկայացուցիչների հետ եւ զգուշացրել նրանց, որ Հայոց ցեղասպանությունը հերքելու համար պատիժ սահմանելու վերաբերյալ օրենքի ընդունումը Ֆրանսիայի խորհրդարանի կողմից կվնասի երկու երկրների հարաբերություններին:

Մայիսի 18-֊ին Ֆրանսիայի խորհրդարանը քննարկելու է մի օրինագիծ, որի ընդունման դեպքում Հայոց ցեղասպանությունը հերքողները կպատժվեն մեկ տարվա ազատազրկմամբ եւ 57 հազար դոլար տուգանքով:

«Ֆրանսիական ընկերությունների ղեկավարները պետք է արձագանքեն օրինագծին, որը հակասում է մտքի եւ արտահայտվելու ազատությանը», -֊ ըստ «Ասոշիեյթեդ Փրես»-֊ի, ասել է Էրդողանը:

Միաժամանակ «Ֆրանսպրես»֊-ը հաղորդում է, որ Ֆրանսիայի առեւտրի պալատը խնդրել է նախագահ Ժակ Շիրակին խոչընդոտել օրինագծի ընդունումը՝ նշելով, որ այդ փաստաթղթի հաստատումը «ողջ թուրք ազգի կողմից կընկալվի որպես անընդունելի եւ թշնամական ակտ»:

Ֆրանսիայի առեւտրի պալատը միավորում է մոտ 430 ընկերություն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG