Մատչելիության հղումներ

Գերմանիայում ձերբակալվել են հայկական հանցախմբի ենթադրյալ անդամներ


Գերմանիայի ոստիկանությունը երեքշաբթի օրը ձերբակալել է երեք մարդու, ովքեր կասկածվում են թմրանյութերի վաճառքով եւ սպանությունների իրականացմամբ զբաղվող հայկական հանցախմբի անդամ լինելու մեջ:

Այս գործով կալանված է եւս երկու մարդ. նրանք մեղադրվում են արեւելյան Գերմանիայում չորս կովկասցու սպանության մեջ, եւ ոստիկանությունը փորձելու է պարզել, թե արդյո՞ք նրանք կապ ունեն Եվրոպայում իրագործված վեց այլ սպանությունների հետ:

Գերմանական DPA գործակալությունը հաղորդում է, որ հանցախումբը գործել է Գերմանիայում, Բելգիայում, Մեծ Բրիտանիայում եւ Հայաստանում: Անձանց անունները եւ այլ տվյալներ նշված չեն:

Հաղորդվում է, որ հանցախմբի անդամներից մեկը արդեն պատիժ է կրում Գերմանիայի բանտերից մեկում:

DPA-ի փոխանցմամբ, հետաքննությունը, որի արդյունքում երեքշաբթի օրը Գերմանիայի Գերա եւ Հալլե քաղաքներում ձերբակալություններ են կատարվել, սկսվել է երեք տարի առաջ՝ անտառային գոտում երկու դիակների եւ հագուստի հատվածների հայտնաբերմամբ: Զոհերից մեկը ճանաչվել է որպես 47-ամյա հայ, մյուսի ինքնությունը դեռ պարզված չէ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG