Մատչելիության հղումներ

Կանադական թերթի ընթերցողների 97 տոկոսը հավանություն է տվել վարչապետի հայտարարությանը Հայոց ցեղասպանության մասին


The Gazette հեղինակավոր կանադական թերթի ընթերցողների բացարձակ մեծամասնությունը հավանություն է տվել երկրի վարչապետ Սթիվեն Հարփերի հայտարարությանը Հայոց ցեղասպանության վերաբերյալ:

Մոնրեալում լույս տեսնող թերթի էլեկտրոնային տարբերակում զետեղված հարցին՝ «Արդյո՞ք, Ձեր կարծիքով, Սթիվեն Հարփերը ճիշտ վարվեց, ճանաչելով 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը», ընթերցողների 97 տոկոսը պատասխանել է «այո», 3 տոկոսը՝ «ոչ»:

Ապրիլին Կանադայի առաջնորդը հայտարարություն էր արել, որում ընդունել էր ցեղասպանությունը որպես փաստ: Թուրքիայի արտգործնախարարությունը «վիրավորական» էր անվանել այդ հայտարարությունը՝ կարծիք հայտնելով, թե այն «բացասականորեն կազդի» երկու երկրների հարաբերությունների վրա:

Երեկ Անկարան խորհրդակցությունների նպատակով ժամանակավորապես հետ է կանչել Օտտավայում Թուրքիայի դեսպան Այդեմիր Էրմանին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG