«Մայրաքաղաքի ու մարզերի բնակիչներին այգին հրապուրում է ոչ միայն իր ատրակցիոններով, այլեւ անվճար համերգային ծրագրով, նստարանների առատությամբ ու տոնական օրերին որոշ ատրակցիոնների անվճար սպասարկումով», - ասում է զբոսայգու տնօրեն Թորոս Ումրիկյանը:
Հաղթանակի զբոսայգու տարածքը պետության սեփականությունն է, մինչդեռ պետական բյուջեից ոչ մի լումա չի հատկացվում այգու բարեկարգման համար: Միեւնույն ժամանակ այգու տարածքը տարեցտարի կրճատվում է՝ սեփականաշնորհման ու վաճառքի արդյունքում: Հաղթանակի զբոսայգու տարածքում մեկը մյուսի հետեւից բարձրանում են հյուրանոցներ ու ռեստորաններ, որոնցից այգին ոչ միայն չի շահում, այլեւ տուժում է:
«Զբոսայգու հողատարածքն այսօր բավական մեծ արժեք ունի, եւ պատահական չէ, որ այն դարձել է առեւտրի առարկա: Ամեն քաղաքապետի փոխվելու արդյունքում մի նոր կառույց է առաջանում, մի նոր հողահատկացում է լինում, 110 հեկտարից այսօր այգուն մնացել է ընդամենը 25 հեկտար: Բա մենք մեր հաջորդ սերունդներին ի՞նչ պետք է փոխանցենք», - մտահոգվում է Թորոս Ումրիկյանը:
Այդ 25 հեկտարը պահպանելու եւ այգու կոլեկտիվին աշխատանքից չզրկելու համար տնօրենը հիմնել է «Ուրախ ժամանց» ընկերությունը, վարձակալել է տարածքն ու ատրակցիոնները եւ այսօր փորձում է ապահովել այգու այցելուների ժամանցը:
Ինչպեսեւ բոլոր տոնական օրերին, մայիսի 9-֊ին այգում տոնական համերգ է, որն ուշ երեկոյան ավարտվելու է հրավառությամբ:
Հասմիկ Սմբատյան