Մատչելիության հղումներ

Անկարան ժամանակավորապես հետ է կանչել Ֆրանսիայում եւ Կանադայում իր դեսպաններին՝ ցեղասպանության հարցի շուրջ խորհրդակցելու համար


Թուրքիան ժամանակավորապես հետ է կանչել Ֆրանսիայում եւ Կանադայում իր դեսպաններին՝ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցի շուրջ խորհրդակցելու համար:

«Փարիզում եւ Օտտավայում մեր դեսպանները կարճ ժամանակով կանչվել են Անկարա: Նրանք կշարունակեն կատարել իրենց պարտականությունները խորհրդակցություններից հետո»,֊ - ասվում է Թուրքիայի արտգործնախարարության այսօր տարածած հայտարարության մեջ:

«Ֆրանսպրես» գործակալությունը հիշեցնում է, որ անցած շաբաթ Թուրքիան զգուշացրել է Ֆրանսիային, որ երկու երկրների միջեւ հարաբերությունները կարող են տուժել, եթե Ֆրանսիայի խորհրդարանն ընդունի Հայոց ցեղասպանությունը հերքելու համար պատիժ սահմանելու մասին օրենքը: Եթե այդ օրինագիծն ընդունվի, ցեղասպանութունը հերքողների համար կսահմանվի մինչեւ 5 տարվա ազատազրկում եւ մոտ 57 հազար դոլար տուգանք:

Թուրքիան նաեւ իր զայրույթն արտահայտեց, երբ այս տարվա ապրիլին Կանադայի վարչապետ Սթիվեն Հարփերը հայտարարություն արեց Հայոց ցեղասպանության վերաբերյալ: Կանադայի խորհրդարանի զույգ պալատները ճանաչել են Հայոց ցեղասպանությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG