Մատչելիության հղումներ

Ռեկորդային ներդրումներ Թուրքիայում


2005 թվականին արտաքին ներդրումները Թուրքիայում հասել են ռեկորդային ծավալի եւ կազմել 9,7 միլիարդ դոլար, մինչդեռ կառավարությունն ակնկալում էր 5 միլիարդ դոլար:

«Մենք պատմական գագաթնակետի ենք հասել 2005 թվականին, երբ ներդրումները 3 անգամ գերազանցել են 2004 թվականի մակարդակը»,֊ - հայտարարել է այսօր Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Ալի Բաբաջանը:

«Ֆրանսպրես»-֊ը փաստում է, որ արտաքին ներդրումները Թուրքիայի համար կենսական նշանակություն ունեն, քանզի միայն դրանց օգնությամբ է հնարավոր լիովին վերացնել 5 տարի առաջ տեղի ունեցած ֆինանսական խորը ճգնաժամի հետեւանքները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG