Մատչելիության հղումներ

Իրանի հոգեւոր առաջնորդը չի թույլատրում կանանց այցելել մարզադաշտեր


Իրանի հոգեւոր առաջնորդ այաթոլա Ալի Խամենեին այսօր վետո է դրել նախագահ Մահմուդ Ահմադինեջադի այն որոշման վրա, որով կանանց թույլատրվում էր տղամարդկանց հետ հավասար այցելել մարզադաշտեր:

Անցած ամիս Ահմադինեջադը հանեց 26֊-ամյա արգելքը եւ թույլատրեց կանանց մարզական մրցումները դիտել մարզադաշտերում:

Կառավարության խոսնակն այսօր ասել է, որ նախագահը կհարգի հոգեւոր առաջնորդի որոշումը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG