Մատչելիության հղումներ

Վախճանվել է «Տիտանիկ»-ի վթարից հետո փրկված վերջին ամերիկուհին


Լիլիանա Գերտրուդե Ասպլանդը ընդամենը հինգ տարեկան էր, երբ ընտանիքով հայտնվեց հսկայական նավի վրա: Աղետում զոհվեցին Լիլիանայի հայրն ու երեք եղբայրները: Լիլիանայի փրկված մայրը փոքրուց դստերը սովորեցրել էր չխոսել 1912-ի ապրիլի 15-ի գիշերվա չարաբաստիկ իրադարձությունների մասին, եւ Ասպլանդը միշտ խուսափել է լրագրողներից: Նա միայն մեկ անգամ է հարցազրույց տվել «Վաշինգտոն փոստ»-֊ի լրագրողներից մեկին, ընդ որում՝ արգելել է իրեն լուսանկարել կամ ձայնագրել:

Լիլիանա Ասպլանդի վախճանից հետո երկրագնդում դեռ շարունակում են ապրել «Տիտանիկ»-֊ի առնվազն երկու ուղեւոր` Մեծ Բրիտանիայում բնակվող Բարբարա Ջոյսն ու Եղիսաբեթ Գլադիսը: Սակայն նրանք ոչինչ չեն հիշում աղետի մասին, քանի որ 1912-ին նրանք ընդամենը մի քանի ամսական էին:


Սյուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG