Մատչելիության հղումներ

Իրանի նախագահը «Հագուստի օրենսգիրք» է առաջարկում


Այսօր Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադն առաջարկել է մշակել «Հագուստի իրանյան օրենսգիրք» կանանց եւ տղամարդկանց համար:

ISNA գործակալության համաձայն, նախագահն ասել է, որ օրենսգիրքը պետք է նախատեսի հագուստի բազմազան եւ բազմագույն տեսակներ, որոնք պետք է շահեկան լինեն նաեւ տնտեսական տեսակետից:

«Երբ մենք ասում ենք «Հագուստի օրենսգիրք», նկատի ունենք, որ այն պետք է նախատեսված լինի ոչ միայն կանանց, այլեւ տղամարդկանց համար»,֊ - ասել է Իրանի նախագահը իրանական տեքստիլի ցուցահանդես այցելության ժամանակ:

Իրանի խորհրդարանը մի քանի անգամ քննարկել է «Հագուստի օրենսգիրք» մշակելու հարցը, սակայն որեւէ որոշում չի ընդունվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG