Մատչելիության հղումներ

Ռուսաստանը Ֆրանսիայի օգնությանն է դիմել վթարված ինքնաթիռի «սեւ արկղերը» հանելու համար


Ռուսաստանը դիմել է Ֆրանսիային՝ խնդրելով օգնել ծովի հատակից բարձրացնել անցած շաբաթ Սեւ ծովում վթարված հայկական ինքնաթիռի «սեւ արկղերը»:

Ռուսաստանի տրանսպորտի նախարարը կիրակի օրը հայտնել է, որ «սեւ արկղերի» ստույգ տեղը որոշելու համար անհրաժեշտ են սարքավորումներ, որոնք ունի Ֆրանսիան: Նախօրեին ռուսաստանյան որոնողական խումբը հայտնաբերել էր, որ «սեւ արկղերը» գտնվում են 450 մետր խորության վրա: Մինչ այդ ենթադրվում էր, թե դրանք 680 մետր խորության վրա են:

«Մենք կարիք ունենք ավելի մանրամասն տեղեկությունների, թե որտեղ են գտնվում արկղերը: Հենց այդ պատճառով է մեզ անհրաժեշտ ֆրանսիական սարքավորումը: Մենք հաշվի ենք առնում ֆրանսիացիների փորձը Շարմ-֊էլ-֊Շեյխում»,֊ - ասել է Իգոր Լեւիտինը:

2004 թվականին ֆրանսիացիներին պատկանող «Սկորպիո» ռոբոտը կարողացավ հանել եգիպտոսյան այդ առողջավայրի մոտ կործանված «Բոինգ»-֊ի «սեւ արկղերը» ավելի քան 1000 մետր խորությունից:

Միաժամանակ տարբեր լրատվամիջոցներ փաստում են, որ վերջին օրերին հայկական ինքնաթիռի զոհված ուղեւորների նոր աճյուններ չեն հայտնաբերվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG