Մատչելիության հղումներ

Sabena Technics-ի ներկայացուցիչը ասում է, թե վթարված հայկական օդանավը Բրյուսելում չի եղել


Sabena Technics բելգիական ընկերության խոսնակ Կարլա Դանիելսը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ մայիսի 3-ին Սոչիի մերձակայքում վթարի ենթարկված A320 ընքնաթիռը «երբեք չի եղել Բրյուսելում՝ Sabena Technics-ում»:

«Սոչիում վթարի ենթարկված ինքնաթիռը երբեք չի եղել Բրյուսելում՝ Sabena Technics-ում», - ասաց Դանիելսը: - «Sabena Technics-ի մասնագետները օդանավի վրա աշխատել են Երեւանում, բայց Բրյուսելում՝ երբեք»:

Մինչդեռ, հայաստանյան «Արմավիա» ընկերության ղեկավար Միքայել Բաղդասարովը, ի պատասխան լրագրողների հարցերի, ասել էր, թե Սոչիում վթարի ենթարկված ինքնաթիռը ապրիլին Բելգիայում կապիտալ վերանորոգման էր ենթարկվել:

Բելգիայի մայրաքաղաքի օդանավակայանի տեխնիկական սպասարկման հարթակում անցած կեսգիշերին մոտ բռնկված հրդեհի հետեւանքով վնասված օդանավերից երկուսը հայկական էին. «Արմավիա»-ին պատկանող ինքնաթիռը լիովին այրվել է, իսկ «Հայկական միջազգային ավիաուղիներ» ընկերությանը պատկանող ընկերության ինքնաթիռը «լրջորեն վնասվել է»:

Ի պատասխան հրդեհի պատճառներին վերաբերող հարցին, Կարլա Դանիելսը ասաց. - «Հետաքննությունը ընթացքի մեջ է, եւ մենք դեռ որեւէ ապացույց չունենք, թե ինչն է եղել այդ հրդեհի պատճառը... Մենք շատ ենք ուզում հավատալ, որ դա միտումնավոր չէ: Բայց հիմա մենք չենք ուզում որեւէ ուղղությամբ մեկնաբանություն կատարել, քանի որ հետաքննությունը շարունակվում է»:

Նրա խոսքերով, հետաքննության արդյունքները հայտնի կդառնան առաջիկա մի քանի օրվա ընթացքում:


Հրայր Թամրազյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG