Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Թե՛ ժողովրդի ու թե՛ քաղաքական տարբեր շրջանակներում տրամաբանականից մինչեւ անտրամաբանական վարկածներ են շրջանառվում «A-320» ինքնաթիռի կործանման հետ կապված», - փաստում է «Հայկական ժամանակ»-ը։ «Մինչ «սեւ արկղերի» մակերեւույթ բարձրացնելն աղետի պատճառների վերաբերյալ վարկածները մնում են նույնը. եղանակի վատ պայմաններ, օդաչուների կամ դիսպետչերի սխալ», - գրում է «Հայոց Աշխարհ»-ը: Իսկ ըստ «Առավոտ»-ի, ինչպեսեւ սպասվում էր՝ «ռուսական կողմն ամեն ինչ անում է Սոչիի օդանավակայանի դիսպետչերներին պաշտպանելու եւ այլ տեղ մեղավորներ գտնելու համար». - «Բնականաբար, շատ ավելի դժվար է ֆրանսիացիներին մեղադրելը, քան՝ հայերին: Հետեւաբար, «Էյրբասի» տեխնիկական պարամետրերի մասին խոսակցությունները անմիջապես տեղը զիջում են հայ օդաչուների մեղավորության կամ՝ օդանավում վառելիքի պակասության մասին խոսակցություններին: Վերջին տարբերակը վրաց դիսպետչերների շնորհիվ ժխտվեց: Հիշեցնենք, որ նրանց տրամադրած ձայնագրությունների մեջ օդանավի հրամանատար եորգի րիգորյանը ասում էր, թե որոշել է վերադառնալ Երեւան, եւ ինքնաթիռն ունի եւս երկու ժամվա վառելիք»:

«Ռուսական լրատվամիջոցները երեկ տարածեցին Ռոստովի օդանավակայանի ներկայացուցչի տրամադրած տեղեկությունները: Դրանց համաձայն, մայիսի 3-ին վթարի ենթարկված «Արմավիա» ընկերության Ա-320 տիպի ինքնաթիռն ընդամենը երեք ամիս առաջ՝ փետրվարի 25-ին վնասվածք է ստացել Ռոստովի օդանավակայանում», - գրում է «Ազգ»-ը՝ հավելելով. - «Դեպքերի հենց այս ընթացքի եւ հենց այս ժամանակահատվածում, երբ հայտնվեց Ռոստովի օդանավակայանի սպասարկման ժամանակ վթարված ինքնաթիռի անհետանալու վարկածը, այս տեղեկությունն ուղղորդող է դիտվում եւ մեծապես կարեւորում է Airbus ընկերության փորձագետների տալիք եզրակացությունը»:

«2005 թվականի դեկտեմբերի վերջին «Արմավիա» ընկերությանը պատկանող օդանավերից մեկը Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանում դուրս եկավ վազքուղուց եւ ինքնաթիռի պոչը բախվեց գետնին. բարեբախտաբար, այդ ժամանակ մարդկային զոհեր չեղան: Այն ժամանակ «Արմավիա»-ն հաղորդագրություն տարածեց՝ հայտնելով, որ վթարի պատճառները պարզելու նպատակով հետաքննություն է սկսվել: Սակայն այդ հետաքննության արդյունքներն այդպես էլ չհրապարակեցին», - հիշեցնում է «Առավոտ»-ը՝ նշելով. - «Մեզ հասած տեղեկություններով, մայիսի 3-ին Երեւան - Սոչի չվերթն իրականացնող A320 վթարված օդանավը հենց այդ ինքնաթիռն էր»:

«Ըստ պաշտոնական տեղեկության, Վրաստանի եւ ՀՀ մեկական քաղաքացի (Գեորգի Հակոբյան, Գարիկ Սահակյան) չեն կարողացել մայիսի 2-ի լույս 3-ի գիշերը թռչել Սոչի, որովհետեւ հաշվառում անցնելուց եւ ուղեբեռը հանձնելուց հետո պարզվել է, որ նրանց անձնագրերում չկան ելքի վիզաներ», - գրում է «Հայկական ժամանակ»-ը՝ շարունակելով. -«Քանի որ ինքնաթիռն օդ է բարձրացել ճիշտ ժամանակին, առանց ուշացումների, այդ երկուսի ուղեբեռները չեն իջեցվել: Եվ ահա այդ ուղեբեռների պարունակության մասին շրջում են տարբեր վարկածներ։ Ի դեպ, «Արմավիայում» հաստատելով նշված անձանց չթռչելու մասին լուրերը, պաշտոնապես ո՛չ հերքում են, ո՛չ հաստատում նրանց ուղեբեռների հետ կապված պատմությունը»:

«Արմավիա» ավիաընկերության Ա-320 ինքնաթիռի աղետի վերաբերյալ տարածված տեղեկատվությունը ինչ-որ տեղ նման է այն լրատվությանը, որ քանիցս հաղորդվել է Բերմուդյան եռանկյունում տարբեր ինքնաթիռների աղետի առնչությամբ։ Ինքնաթիռը անակնկալ անհետանում է ռադարի էկրանից, եւ դրանից անմիջապես հետո անձնակազմի հետ ռադիոկապն ընդհատվում է», - համեմատում է «Հայոց Աշխարհ»-ը:

«Վթարի պատճառների հետ կապված, ինչպես եւ սպասվում էր, գերիշխող է դառնում մարդկային գործոնի հանգամանքը», - գրում է «Իրավունք»-ը:

«Չորրորդ իշխանություն»-ում ընդգծված է. - «Անհասկանալի է, թե ինչու պիտի աղետի հետաքննությունը վարի ռուսական կողմը, իսկ հայ մասնագետները ընդամենը աջակցեն նրանց: Ի վերջո, ինքնաթիռը եղել է հայկական, ուղեւորների մեծ մասը եղել են Հայաստանի քաղաքացիներ, եւ կարելի էր հետաքննությունը գոնե համատեղ անցկացնել»:

«Առավոտ»-ի խմբագրականը, անդրադառնալով ներքաղաքական վերջին իրադարձություններին, մասնավորապես Ազգային ժողովի նախագահի վերջին հայտարարություններին, գրում է. - «Այն, որ Արթուր Բաղդասարյանի հայտնած որոշ ինքնուրույն տեսակետներ անմիջապես կարթնացնեն իշխանությունների վրեժխնդրության տենչը, միանգամայն կանխատեսելի էր... Այդ նպատակով «մշակվում» են ՕԵԿ անդամ գործարարները, եւ, ըստ որոշ տեղեկությունների, այդ կուսակցությունից դուրս գալու մի քանի դիմում արդեն դրված է «օպերացիան» իրականացնող ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն եւորգյանի սեղանին»:


Հրաչ Մելքումյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG