Մատչելիության հղումներ

Նոր դեսպան՝ Արաբական Էմիրություններում


Արաբական Միացյալ Էմիրություններում Հայաստանի նոր դեսպան է նշանակվել Վահագն Մելիքյանը:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին այսօր տեղեկացրեց Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Համլետ Գասպարյանը, մինչեւ դեսպան նշանակվելը Վահագն Մելիքյանը աշխատել է արտգործնախարարության «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալության ղեկավար:

Միաժամանակ Հայաստանի նախագահի մամլո ծառայությունը տեղեկացնում է, որ Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով Արաբական Էմիրություններում Հայաստանի դեսպանի պաշտոնից ազատվել է Արշակ Փոլադյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG