Մատչելիության հղումներ

Երեւան են տեղափոխվել զոհվածներից 26-ի աճյունները


Այսօր առավոտյան «Զվարթնոց» օդանավակայանում վայրէջք կատարեց Սոչիից հատուկ չվերթով ժամանած ինքնաթիռը, որը Երեւան բերեց չորեքշաբթի օրը տեղի ունեցած ավիավթարի արդյունքում զոհվածներից 26-ի աճյունները:

Ռուսաստանի տրանսպորտի նախարար Իգոր Լեւիտինը այսօր հայտարարել է, որ վերջին տվյալներով, ջրից հանվել է 53 դի, որոնցից ճանաչվել է 41-ի ինքնությունը:

Երեկ ուշ երեկոյան Սոչիից Հայաստան վերադարձավ զոհերի հարազատների մի մասը: Հարազատների հիմնական մասը մնում է Սոչիում՝ ակնկալելով, որ կհայտնաբերվեն բոլոր զոհվածների աճյունները:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG