Մատչելիության հղումներ

Հայաստանի գլխավոր դատախազության ներկայացուցիչները ծանոթանում են «Վրացաերոնավիգացիա» ընկերության տրամադրած նյութերին


Վրաստանյան լրատվամիջոցների փոխանցմամբ, Հայաստանի գլխավոր դատախազության ներկայացուցիչները հինգշաբթի օրը ժամանել են Թբիլիսի եւ ծանոթանում են «Վրացաերոնավիգացիա» ընկերության տրամադրած նյութերին:

«Առայժմ ոչինչ պարզ չէ», - «Ռեգնում» գործակալության հաղորդմամբ, ասել է Հայաստանի գլխավոր դատախազության ներկայացուցիչ Գրիգոր Էլիզբարյանը՝ պատասխանելով հայկական ինքնաթիռի վթարի պատճառների վերաբերյալ լրագրողների հարցերին:

«Վրացաերոնավիգացիա» ընկերության ղեկավար Գեորգի Կարբելաշվիլին, ով «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում հայտնել էր, որ իր ընկերությունը վերահսկել է վթարի ենթարկված ինքնաթիռի թռիչքի 90 տոկոսը եւ պատրաստ է տրամադրել օդաչուների հետ խոսակցության ձայնագրութունը, երեկ ասել է, որ «հայկական կողմը նյութերի որոշակի ցուցակ է ներկայացրել, բայց մենք պատրաստ ենք շատ ավելի մեծ ծավալի նյութեր տրամադրել, որոնք շատ կարեւոր են կատարվածի պատճառները բացահայտելու համար»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG