Մատչելիության հղումներ

Զոհվածների հարազատները հանդիպել են օպերատիվ շտաբի անդամների հետ


Այսօր Սոչիի կինոթատրոններից մեկում օպերատիվ շտաբի անդամները հանդիպել են երեկ գիշերը Սեւ ծովում վթարի ենթարկված հայկական ինքնաթիռի զոհված ուղեւորների հարազատների հետ:

Փակ դռների հետեւում տեղի ունեցած հանդիպմանը մասնակցել են Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը, Ռուսաստանի տրանսպորտի նախարար Իգոր Լեւիտինը, «Արմավիա» ընկերության ղեկավարությունը, Հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչները:

Օպերատիվ շտաբի անդամները հայտնել են զոհվածների հարազատներին, որ վթարի ենթարկված ինքնաթիռի ուղեւորների մարմնի մասերը, որոնք անհնար է ճանաչել, կուղարկվեն Դոնի Ռոստով՝ գենետիկական փորձաքննության:

Սպասվում է, որ այսօր երեկոյան Երեւան կհասցվի ճանաչված ուղեւորների աճյունը:


Ռուզան Խաչատրյան, Սոչի

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG